A
A
«Բարև բարերար, ի՞նչղ ես»․ Քըրք Քըրքորյանի քայլող արձանը՝ Գյումրիում. Առավոտ (տեսանյութ)
Այսօր Գյումրու Աբովյան ճեմափողոցում տեղադրվեց Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը։ Ի դեպ, այս ճեմափողոցը ավագանու որոշմամբ երկու տարի առաջ կոչել էին հենց Քըրք Քըրքորյանի անվամբ, սակայն այն դեռ չի հաստատվել, մահից 5 տարի հետո միայն իրավունք ունենք անվանակոչության։ Մեծ բարերարի արձանը քանդակելու ու այն Գյումրու սրտում տեղադրելու նախաձեռնողն ամերիկաբնակ գյումրեցի Գրիգոր Բեդիրյանն է։ Նա բավական մեծ գումար է ծախսել արձանի քանդակման վրա, սակայն համեստորեն լռում է՝ նշելով․ «Ի՞նչ կարևոր է, ինչքան եմ ծախսել»։ Քանդակագործը Արտուշ Պապոյանն է։ Ավելին՝ այստեղ