Սևանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը (տեսանյութ)
Հուլիսի 1-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ «Սևանյան ամառ- 2018» մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը: Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ տոնախմբության մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, «Սևան» Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սևանի ափ ժամանած հովեկներ: Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց ևշնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սևանի քաղաքապետարանի և «Սևան» ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի և ժամանցի համար բավարար պայմաններ: «Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավականին նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք և կահավորենք անհրաժեշտ գույքով: Սևանը այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով , և հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սևանի պահպանմանն ու զարգացմանը: Սևանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք ործողությունների հստակ պլան և գնալու ենք դրա իրականացմանը», -նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Բնապահպանության նախարարի տեղակալն էլ իր շնորհավորական խոսքում նշեց, որ աշխատանքներ է իրականացվում հանրային լողափերի թիվն ավելացնելու ուղղությամբ: Ապա նա ներկաներին հորդորեց՝ լիարժեք հանգստանալ, պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, լինել հանդուրժող ու համբերատար, որպեսզի հանգստի սեզոնի ավարտին արձանագրվի միայն դրական արդյունք: Հանրային լողափերում ժամը 9-21-ը գործում են բժշկական և ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և գույքով: Հանգստացողները գոհ են ստեղծված պայմաններից և Սևանի ափ են հրավիրում բոլոր նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն: «Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքների դիմաց անենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգստ եմ ցանկանում և անմոռաց օրեր», - ասաց «Սևան» ԱՊ տնօերն Վահե Գուլանյանը; Տոնախմբության գեղագիտական մասն ապահովեցին Սևան քաղաքի և և Վարդենիկ գյուղի պարային համույթները: Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին