Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Շվեդիան հաղթեց Շվեյցարիային եւ մտավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ
a1svedia-3.07.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի նախավերջին խաղում Շվեդիայի հավաքականը նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն եւ մտավ հաջորդ փուլ: Հանդիպման միակ գոլը 66-րդ րոպեին խփեց շվեդների հարձակվող Էմիլ Ֆորսբերգը:   Շվեյցարիայի հավաքականը խաղն ավարտեց 10 հոգով, քանի որ 90+4 րոպեին վերջին հույսի կանոնի խախտման համար դաշտից հեռացվեց կիսապաշտպան Մայքլ Լանգը:   Քառորդ եզրափակիչ փուլում Շվեդիայի ընտրանին ուժերը կչափի այսօր կայանալիք Կոլումբիա – Անգլիա խաղի հաղթողի հետ: