A
A
Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց Philadelphia International մրցաշարում
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանի հաղթանակով ավարտվեց ԱՄՆ-ում անկացվող Philadelphia International շախմատի միջազգային մրցաշարի 12-րդ խաղարկությունը: 17-ամյա գրոսմայստերը վերջին՝ 9-րդ տուրում, հաղթելով ֆիլիպինցի Խուլիո Սադորային, վաստակեց 7,5 միավոր եւ միայնակ գրավեց առաջին տեղը: Գլխավոր մրցանակից բացի նա կստանա նաեւ 5000 դոլար պարգեւավճար: Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժանեցին ամերիկացի գրոսմայստերներ Ալեքսանդր Լենդերմանն ու Սերգեյ Էրենբուրգը, որոնք վաստակեցին 7-ական միավոր: Սամուել Սեւյանը հուլիսի 4-8-ը հանդես կգա Ֆիլադելֆիայում անցկացվող WORLD OPEN փառատոնի 46-րդ խաղարկության գլխավոր մրցաշարում: