Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասիսի քաղաքապետի եղբորն էլ կալանավորեցին (տեսանյութ)

Պաշտոնական
timthumb-4դ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը գրում է. Դատարանը քիչ առաջ բավարարեց նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը:  Ապրիլին Երեւանում եւ Արարատի մարզում տեղի ունեցած մի քանի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, քրդատօրենսգրքով նախատեսված հիմքերով միացվել են մեկ վարույթում, որի շրջանակներում հուլիսի 5-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։