Թող երևանցիները չնեղանան. Ռաֆայիլ Զինուրով (տեսանյութ)
«Խորհրդային տարիներին ով չգիտեր Հայաստան երկրի մասին, հայերի հյուրասեր բնավորության, նրանց աշխատասիրության ու ստեղծագործ բնույթի մասին։ Իսկ թե ինչու ես առավել հետաքրքրություն ցուցաբերեցի Հայաստանին ու հայերին, դարձա հայագետ չգիտեմ։ Աստված երևի այդպես կամեցավ», -ասում է ՌԴ Դաշնային անդամ, մասնագիտությամբ պատմաբան Ռաֆայիլ Զինուրովը ։ Նրա առաջին հրատարակած հոդվածը ծավալուն ստացվեց, որոշեց վերածել գրքի։ Ութ տարվա գիշերային ստեղծագործ աշխատանքի արդյունքը՝ «Հայաստան. հազարամյակների ուղի» չափածո եռահատորյակն էր։ Նրա խոսքով այդ ընթացքում էլ հայերեն գրել -կարդալ սովորեց։ Զինուրովը արդեն տասնյակ անգամ եկել է Հայաստան։ Այս անգամ նա այստեղ էր որպես «ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք Գորիս 2018»-ի պատվավոր հյուր։ Ձեռնունայն չեմ եկել,-ասում է նա։ «Ակնարկներ նոր և նորագույն Հայաստանի մասին» իմ հեղինակած նոր գրքով եմ եկել։ «Թող երևանցիները չնեղանան, սակայն հայի իրական ոգին այս լեռներում է։ Հազար անգամ ճիշտ էին Անդրանիկն ու Նժդեհը»,- ասաց ազգությամբ բաշկիր պատմաբանը։