Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. կթույլատրվի կայանումը

Պաշտոնական
101509026_VIERNHEIM_GERMANY_-_JUNE_23_Heavily-armed_police_stand_outside_a_movie_theatre_where_a-large_transNZQiiPf6tgL-tO2u-Or8SixtggIH3TqJFdlrXhdd2Js

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով: