Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանը գրությամբ դիմել է Հանրայինի նախագահ Ռուբեն Ջաղինյանին

Պաշտոնական
marti-mek

Հուլիսի 11-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրությամբ դիմել է Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ Հանրայինի եթերով հրապարակախոս, ռեժիսյոր Տիգրան Պասկեւիչյանի “Հայաստանի կորսված գարունը” փաստավավերագրական ֆիլմը ցուցդրելու առաջարկով: Հայ Ազգային Կոնգրես ---------------------------------------

Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին

Պարոն Ջաղինյան,

Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի են ունեցել լայնածավալ ընտրակեղծարարություն, այնուհետ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ իշխանազավթում: Այս մասին ասված է նաեւ վերջերս հրապարակված Հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ:

Այս ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչեւ Թավշյա հեղափոխության հաղթանակը, այդ ոճրագործությունը կատարած իշխանությունն ամեն ինչ արել է այն պարտակելու համար: Ինչպես նաեւ արգելվել է հանրային եթերով այդ իրադրությունների մասին նկարահանված ֆիլմի ցուցադումը:

Հաշվի առնելով, որ ոճրագործ ռեժիմը հեռացված է իշխանությունից եւ ստեղծվել են նախադրյալներ մամուլի ազատության եւ տեղեկությունների ազատ շրջանառման համար, հաշվի առնելով նաեւ, որ անհրաժեշտ է մեր հասարակությանը եւ ժողովրդին ծանոթացնել այդ ոճրագործության մանրամասներին, Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրել ականավոր հրապարակախոս եւ ռեժիսյոր Տիգրան Պասկեւիչյանի “Հայաստանի կորսված գարունը” փաստավավերագրական ֆիլմը, որը անաչառ ներկայացնում է կատարվածը:

Կից ներկայացնում ենք տեսաֆիլմի օրինակը:

  Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ՝    Լեւոն Զուրաբյան