Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական
AVOG8663

Քննարկվել են համագործակցության հեռանկարները ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ավելացման ուղղությամբ:   ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին