A
A
Քաղաքացիները գնահատում են Կառավարության աշխատանքը (տեսանյութ)
Նոր Կառավարությունը մի քանի օրից կբոլորի իր աշխատանքի 100-րդ օրը։ Իսկ ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության այս ամիսների աշխատանքը։ Կան նախարարություններ և կառույցներ, ում աշխատանքը շատերին է գոհացնում։ Դրանցից են Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը: Քաղաքացիների դրական վերաբերմունքը ԱԱԾ և Ոստիկանության նկատմամբ պայմանավորված է հատկապես կոռուպցիոն բացահայտումների հետ։ Նրանք պնդում են, որ ավելի կոշտ քայլեր են ակնկալում։ Արտաքին քաղաքականության մեջ հարցմանը մասնակցած քաղաքացիների ակնկալիքը համընկնում էր. նրանք ցանկանում են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և հույս ունեն, որ նոր իշխանություններին այդ կհաջողվի։ Ավելին՝ տեսանյութով: