Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն պատրաստվում է գնել ննջասենյակի, հյուրասենյակի 200 և ավելի կահույք, սառնարաններ, ղեկավարի սեղան եւ այլն. Առավոտ

Քաղաքականություն
aac

Ազգային անվտանգության ծառայությունը մտադիր է համակարգը համալրել նոր սարքավորումներով եւ գրասենյակային տեխնիկայով: ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է բյուջեում վերաբաշխում կատարել, եւ որոշ ծախսերը նվազեցնելու հաշվին ձեռք բերել սարքավորումներ եւ այլ աշխատանքներ կատարել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգից: Բյուջեի վերաբաշխումը Վանեցյանը հիմնավորում է՝ «ԱԱԾ օպերատիվ աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի արդիականացման եւ հետագա զարգացման, ինչպես նաեւ այլ անհետաձգելի խնդիրների կարգավորումն ապահովելու համար»: Ըստ որոշման նախագծի, նվազեցնելով որոշ հոդվածներով նախատեսված գումարները,  կավելանան «Վարչական սարքավորումներ» հոդվածի գումարը` 147,7 միլիոն դրամով, «Նախագծահետազոտական աշխատանքներ» գումարը` 20, միլիոն դրամով` Երեւանի Պ. Սեւակի փողոցում հատկացված շենքի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման համար: Եվ այսպես, ԱԱԾ-ն պատրաստվում է ձեռք բերել 70 հատ 25 եւ 35 հազար դրամանոց  գրասեղաններ, 10 հատ գրասեղան էլ ղեկավարների համար՝ 60 հազար դրամանոց: Ինչպես նաեւ գրապահարաններ, զգեստապահարաններ, կախիչներ,  բազկաթոռներ, գզրոցներ, 20 հատ ճաշասենյակի կահույք եւ 184 հատ ննջասենյակի կահույք, 4 հատ հյուրասենյակի կահույք, 25 հատ չհրկիզվող պահարաններ, 30 հատ բազկաթոռ-ղեկավարի, ճեմասրահի եւ ընդունարանի կահույք՝ 4 հատ, էլեկտրական տաքացուցիչ՝ջերմային կարգավորիչով՝ 20 հատ, 2 հատ փոշեկուլ եւ 20 հատ հեռուստացույց, ջրի պոմպեր՝ 3 հատ, շղթայավոր սղոց՝ 3 հատ, խոտհնձիչ մեքենա՝ 3 հատ, 30 հատ օդորակիչ, 15 հատ հովհարիչներ, կենցաղային սառնարան՝ 5 հատ, համակարգչային տեխնիկա եւ այլ իրեր: Ընդհանուր առմամբ այն, ինչ ԱԱԾ-ն ցանկանում է ձեռք բերել՝ այդ պահարան-սառնարան եւ այլ իրերը միասին արժեն 167 միլիոն 740 հազար դրամ:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ հասցեով