Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը

Պաշտոնական
unnamed7-5

Հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման մասին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարության հետ: «Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին անհրաժեշտ պարզաբանումներ են փոխանցվել հուլիսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ: Մոսկվան ոչ պրոֆեսիոնալ է որակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, որը հղում է անում Մոսկվայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին: «Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հնչեցրեց իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջավել ևս տարօրինակ է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքին քաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որն էլ վերջերս հենց ներկայացրել էր ՀԱՊԿ-ում Խաչատուրովի թեկնածությունը, իսկ ամենակարևորը, հիանալի գիտի այն գործընթացը, որի համաձայն հենց Հայաստանի պետք է սկսի այդ երկրի ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացը»: Աղբյուրն ընդգծել է, որ Երևանը պետք է ինքը գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ, և միայն այդ ժամանակ կսկսվի գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման գործընթացը: