Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշատի բնակարաններից մեկում գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել

Պաշտոնական
gazi-balon1

Հուլիսի 28-ին, ժամը 18:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել են պատշգամբը՝ 5 քմ, օդորակիչը՝ մասամբ, մեկ բազմոց և կենցաղային իրեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: