Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում գտնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ արձագանքներն արդյունավետ չեն

Քաղաքականություն
xachaturov

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացի հանրային քննարկումներն ու պարզաբանումները համարում ենք ոչ արդյունավետ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին է ասել Երևանում բարձրաստիճան աղբյուրը՝ պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանել Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությունն այն մասին, թե «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելու՝ Երևանից հնչած հայտարարությունները ոչ պրոֆեսոնալ են»։ «ՀԱՊԿ կանոնադրության, գործընթացի կանոնների և այլ փաստաթղթերի հանրային քննարկումները համարում ենք ոչ արդյունավետդրանք մեզ քաջ հայտնի են, և դրանց հետ խիստ համապատասխանությամբ է Հայաստանը կառուցում իր համագործակցությունը կազմակերպության շրջանակներում»,- ասել է  աղբյուրը։ «Մեր ռուսաստանցի գործընկերների հետ մենք վարում ենք կառուցողական ու ընդգրկուն երկխոսություն երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որը կյանքի է կոչվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխան և շփման կայացած, հուսալի խողովակների միջոցով»,- հավելել է գործակալության զրուցակիցը: