Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանկային բիաթլոնում հայ զինծառայողները գրավել են առաջին տեղը (տեսանյութ)

Քաղաքականություն
tankayin-biatlon

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ Ռուսաստանում մեկնարկած Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոնում ՀՀ Ժամկետային զինծառայողներն իրենց ելույթը խմբում առաջին տեղով են ավարտել։ «Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը` հետևում թողնելով Ղրղըզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- գրել է Ա. Հովհաննիսյանը: