Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառուսական հայտարարությունները առավել քան անհասկանալի են. ՕԵԿ

Քաղաքականություն
baxdasaryan

Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը անխուսափելի է Վերջին օրերի հակառուսական հայտարարությունները առավել քան անհասկանալի են, հատկապես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո: Ցանկանում եմ նշել մի քանի նկատառում.

  1. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:
  2. ՀԱՊԿ-ը ունի առանցքային դերակատարում Հայաստանի  անվտանգության ապահովման գործում:
  3. Ավելի քան 3 միլիոն մեր հայրենակիցները ապրում են Ռուսաստանում, իսկ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր հազար մարդ է մեկնում  Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Հայաստան փոխանցվող տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից:
  4. Անհրաժեշտ են  հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ  առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ:
  5. Ըստ համաշխարհային փորձի ինքնիշխանությունը որևէ հակասություն չունի ռազմավարական գործընկերության հետ։
  Աղբյուրն այստեղ