Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորեց կարգապահական և ուսումնական հարցերի հանձնաժողները
Հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի և Ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը, ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը: Օրակարգի հաստատումից հետո ընտրությունը կազմակերպելու նպատակով նիստը նախագահող ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քվերակության արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.
- Ավագյան Արթուր /ՀՀ վարչական դատարան/
- Մակյան Մեսրոպ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
- Ստեփանյան Վարդան /Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում/
- Թորոսյան Սլավիկ /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
- Պապոյան Մխիթար / ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
- Թովմասյան Արման / ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
- Միքայելյան Ստեփան /ՀՀ վճռաբեկ դատարան/
- Հարթենյան Մարգարիտա /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/
- Ազարյան Ալեքսանդր /ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/
- Մկոյան Քրիստինե /ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/
- Հարությունյան Անի /ՀՀ վարչական դատարան/
- Վարդանյան Արշակ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/
- Ստեփանյան Արթուր /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/