Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանը խախտել է, իսկ Սասնա ծռերը վերականգնել են սահմանադրական կարգը»․Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg

«Հիմնադիր խորհրդարանը» Երևանի ավագանու ընտրություններում թեկնածություն չի առաջադրի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։ Խորհրդարանական ընտրություններին, սակայն, նրանք կմասնակցեն։  «Հայաստանում ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ,  քանի դեռ կան քաղաքական բանտարկյալներ ի դեմս Շանթ Հարությունյանի, Սասնա Ծռերի, որոնց քննությունը դեռևս ընթանում է և այլն ։ Այս պարագայում կա որոշակի գաղափարական խնդիր։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը՝ վերջինս նշեց, որ սխալ են ձևակերպումները,  թե ինչո՞ւ են «Սասնա Ծռերի» խափանման միջոցը փոխում, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է։ «Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ «Սասնա Ծռերը» սահմանադրական կարգը չեն կատարել և զենքով դուրս չեն եկել ժողովրդի դեմ։ Կարծում եմ՝ տարբերությունները ակնհայտ են»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։ Գևորգ Սաֆարյանը նաև հավելեց, որ, այնուամենայնիվ,  Հայաստանում բոլորը պետք է ունենան պաշտպաններ, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութով։