Երկրի ֆասադով օլիգարխիկ թայֆա ենք ունեցել. Եղիշե Պետրոսյան (տեսանյութ)
«Մարտի մեկն ինչ-որ չափով կապված է հոկտեմբերի 27-ի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ «Եթե մի գործը լրիվ չի բացահայտվում, ապա հաջորդաբար լինում են նմանօրինակ գործեր։ Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ վերջին 100 օրվա ընթացքում հսկա գործ է արվում և դա անպայման պետք է դրական գնահատել»։ Երգահան Եղիշե Պետրոսյանի կարծիքով էլ՝ մենք երբևէ երկիր չենք ունեցել։ «Մենք երկրի ֆասադով ունեցել ենք ինչ-որ թայֆայական, օլիգարխիկ ամենաթողությունից օգտվող մարդկանց «շայկա», որոնք թաքնվելով պետության ֆասադի հետևում այս երկրի հետ արել են այն, ինչ ուզել են»։ Վերջինս անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ Երևանի քաղաքապետի թեկնածուները մեկը մյուսից լավն են, քանի որ ունեն կամք և ժամանակառժամանակ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել երկրում տիրող իրավիճակի մասին։ «Բոլորին էլ հավանում եմ, չեմ կարծում, որ որևէ մեկը կզիջի նախորդին։ Եթե կա կամքը քաղաքի տնտեսությունը կամ քաղաքի կյանքը բարելավելուն միտված այս աշխատանքները կոորդինացնելու, կարող է ստեղծվել թիմ կամ թիմեր, որոնք հաջողությամբ կիրականացնեն այս գործընթացները»։