ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Աջակցիր «Ա1+»-ինԺԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
--------------
ԴԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դիանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
---------------------------------------
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
1. Սնանկության դատարանի դատավորներ նշանակել՝
1) Արա ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ,
2) Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ,
3) Արմեն ՉԻՉՈՅԱՆԻՆ,
4) Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ,
5) Արսեն ԲԱԲԱՅԱՆԻՆ,
6) Արտաշես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ,
7) Բագրատ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ,
8) Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ,
9) Գևորգ ՆԱՐԻՆՅԱՆԻՆ,
10) Լիլիթ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ,
11) Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ,
12) Տիգրան ՓՈԼԱԴՅԱՆԻՆ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ