Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամիսը մեկ անգամ, մեկ ժամով, նախարարը կքննարկի քաղաքացիների դիմումները

Պաշտոնական
zeynalyan

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Հարգելի՛ քաղաքացիներ Այսուհետ` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ն, ՀՀ արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը կքննարկի քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր: Ընդունելությունը տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում (հասցե՝  Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Յուրաքանչյուր քաղաքացու կհատկացվի 10 րոպե ժամանակ, որի լրանալուն պես վերջինիս ընդունելությունը կավարտվի: Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է նախապես խնդրի վերաբերյալ դիմումը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով  e-hotline.am թեժ գծի կայք կամ դիմումն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլ.փոստի հասցեին՝ [email protected]  կամ այն թղթային տարբերակով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):  Անձը ընդունելության օրը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:      ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն