Բացառիկ դեպք է, երբ քաղաքական լիդերը իր վրա չի վերցնում, ցրում է. Ազատ Արշակյան (տեսանյութ)
Այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեք այլ ձևով, նրանք բոլորը չեն, որ պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Օրինակ՝ ես չեմ պաշտպանում նրան։ Եթե դատական գործընթացը հաջող ընթանա, ես վկա պետք է լինեմ մեղադրողների կողմից, կան բաներ, որոնք ես կարող եմ ասել։ Ես մեղադրող կողմից եմ, բայց ուզում եմ, որ Հայաստանում հարգվի մարդու իրավունքները։ Հիմա արցախցիները դա են պահանջում»։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հեռուստատեսային վերջին ելույթին՝ Ազատ Արշակյանը նկատեց. «Ռոբերտ Քոչարյանն իր վարքագծով շատ կօգներ իրավապահ մարմիններին յուրայիններին բացահայտելու առումով։ Դա բացառիկ դեպք է, երբ քաղաքական լիդերը իր վրա չի վերցնում, ցրում է։ Եթե նախագահը ինքն էր, պետք է ասեր՝ ես եմ հրամայել, նրանց բոլորին բաց թողեք։ Հետաքրքիր է տեսնել, թե այդ մարդն ինչքան անարժան է, որ դեռ ոչինչ չի եղել՝ արդեն հանձնում է յուրայիններին։ Հերթով բոլորի վրա ցուցմունքներ կտար և կարծում եմ տալիս է»։