Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուզարկություն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում

Պաշտոնական
default

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վարդան Ալոյանը: Նա հավելեց, որ առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը, այլ մանրամասներ չհայտնեց: ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը չմեկնաբանեց տեղեկությունը: 2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր: Համաձայնագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով: