A
A
Սինքֆիլդի գավաթ, 4-րդ տուր. Արոնյանը կիսեց միավորը Մամեդյարովի հետ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սևերով խաղում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարով հետ։ Պարտիան շատ արագ ավարտվեց եւ նրանք կնքեցին խաղաղ արդյունք: Այս պահի դրությամբ Մամեդյարովը գլխավորում է աղյուսակը, իսկ Արոնյանը երկրորդն է: Այս տուրի դեռ մյուս խաղերը ընթացքի մեջ են, եւ աղյուսակի պատկերը կարող է փոխվել: