Դանակահարություններ՝ Գառնիում. կասկածյալը որոնվում է (տեսանյութ)
Օգոստոսի 18-ին՝ ժամը 19-ն անց 15-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Գառնիի «շտապ օգնությունը» արնահոսող վերքերով երկու տղամարդու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ պարզվեց տուժածների ինքնությունը՝ հայր ու որդի էին: Երկուսի մոտ էլ մարմնի տարբեր հատվածներում ախտորոշվել էին կտրած վերքեր: Ոստիկանության Կոտայքի բաժնի ու Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար: Արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց Գառնի գյուղի Գեղարդի խճուղում դեռևս չպարզված առարկայով հարվածներ է հասցրել երևանցի, 1981 թվականին ծնված Արտյոմ Ղազարյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: