Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղել էր իրենց թաղում վայրի աճած կանեփի թփերից` հետագայում ծխելու համար

Պաշտոնական
tmramijoc

Օրերս «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկաններն Արթիկում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը գրանցեցին:  Օգոստոսի 18-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները, Արթիկի բաժնի քրեական հետախույզների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Տուֆագործների փողոցի բնակիչ Նարեկ Հակոբյանին: Հակոբյանի բաճկոնի գրպանից, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է թաց, յուրահատուկ հոտով բուսական զանգված և սրվակ: Ըստ Նարեկ Հակոբյանի` հայտնաբերվածը կանեփ է, որը նույն օրը քաղել էր իրենց թաղում վայրի աճած կանեփի թփերից` հետագայում ծխելու համար: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել փորձաքննություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ Ոստիկանություն