Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր կրթական համակարգը ադապտացված չէ աշխատաշուկայի կարիքներին. Ն. Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
88635

Հայաստանում աշխատատեղեր կան, բայց, ցավոք, մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգն ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել: Հայաստանում աշխատատեղեր կան, բայց, ցավոք, մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգն ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին: Սա խնդիր է, որով պետք է զբաղվի Կառավարությունը: Բայց նաև յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով: Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով»,–  նշում է Փաշինյանը։