A
A
Հոկտեմբերի 21-ին կլինեն արտահերթ ընտրություններ
Սյունիքի մարզի Կապան համայնքը նոր ղեկավար կունենա: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Այս որոշումն ընդունեց կառավարությունը՝ այսօրվա նիստի ժամանակ: Նույն օրը արտահերթ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքներում: Կընտրվեն համայնքի նոր ղեկավարներ: