Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգելա Մերկելը ժամանեց Վրաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
merkel2

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել: Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն: Նշվում է, որ Մերկելի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 15:20-ի սահմաններում:  Թբիլիսիի օդանավակայանից Մերկելը կգնա Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման, այնուհետև նա հանդիպում կունենա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Հայտնի է, որ Թբիլիսիից Մերկելը կմեկնի Երևան, այնուհետև՝ Բաքու: