Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սինքֆիլդի սուպերմրցաշար. Լևոն Արոնյանի հինգերորդ ոչ ոքին

Սպորտ
a1chess-aronyan

Սենթ Լուիսում շարունակվող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի վեցերորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Սա Արոնյանի հինգերորդ անընդմեջ ոչ ոքին էր մրցաշարում: Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ, որում Արոնյանի մրցակիցը Ուեսլի Սոն է, մրցաշարային աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորեց Ֆաբիանո Կարուանան: Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը Ալեքսանդր Գրիշչուկը եւ Շախրիյար մամեդյարովը նրան զիջում են կես միավոր: