Մեզ մոտ Ռոբերտ Քոչարյանի նշած բանաձեւը չի աշխատի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Ելք խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կիսում NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի այն միտքը, թե նոր իշխանությունները պոպուլիզմով երկիրը հետ են տանում: «Նոր ձեւավորված իշխանությունները չեն կարող կարճ ժամանակամիջոցում լուծել այն հարցերը, որոնք մենք ենք ուզում: Հայաստանում հեղափոխությունը նույնիսկ ավարտված չէ»: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նկատել էր, որ հեղափոխություն ապրած երկրներում կյանքը երբեք չի բարելավում, թվարկելով Թունիսի, Լիբիայի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Եգիպտոսի օրինակները: Պատգամավորը հակադարձում է: «Դասական հեղափոխություն տեսած երկրներում այո՝ այդպես է, իսկ մեզ մոտ տեղի ունեցածը չի եղել ոչ մի երկրում: Մեզ մոտ Ռոբերտ Քոչարյանի նշած բանաձեւը չի աշխատի, մեզ մոտ նոր մի բան է տեղի ունեցել, 21-րդ դարի համար նորություն հեղափոխություն»,-ասաց նա: