Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի 6-ին կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի

Քաղաքականություն
karavarutyun1

Այսօր կառավարությունը առաջարկելու է ԱԺ-ին  արտահերթ նստաշրջան հրավիրել։ Այդ որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստի ժամանակ։ Կառավարության այսօր նաև ավանություն տրվեց ընտրական խախտումների ու հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելու մասին օրենսդրական փաթեթին։ Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է հենց այս օրենսդրական փաթեթը, և եթե այն ընդունվի, ապա կկիրառվի նաև Երևանի ավագանու ընտրությունների դեպքում։ Ըստ նախագծի, առաջարկվում է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել սեպտեմբերի 6-ին, ժամը 11։00-ին։