Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնեցկում պայթյունի հետևանքում զոհվել է երկրի ղեկավարը (տեսանյութ)

Քաղաքականություն
doneck

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին: Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» ռեստորանում, որտեղ այդ պահին եղել է Դոնեցկի հանրապետության ղեկավարը: «Պայթյունի հետևանքով նա մահացու վիրավորում է ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը: