Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ի համար Երևանի ավագանու ընտրությունը ստուգարք չէ. Մհեր Շահգելդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
mher

Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտ է ներկայացրել, որովհետև համարում են, որ այս ընտրությունը Հայաստանի համար կարևոր է, և հեղափոխությունից հետո իրապես ընտրություններ կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՕԵԿ-ից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը: «Երևանն ունի նորարարությունների կարիք, մենք ներկայացնում ենք երիտասարդների պրոֆեսիոնալ թիմ, որոնք գիտնականներ են և ունեն աշխատանքային փորձ: Պետք է նրանց տալ հնարավորություն առաջ տանելու Երևանը»: Ըստ Մհեր Շահգելդյանի՝ սա որոշ չափով քաղաքական ընտրություն է, քանի որ առաջին հերթին կուսակցությունները ներկայացնում են իրենց թեկնածուներին և ձևավորում մայրաքաղաքային իշխանություն: «Երևանում չեն ընդունվում օրենքներ՝ Ազգային ժողովի պես, սակայն ընդունվում են որոշումներ, որոնք ազդում են սոցիալական կյանքի վրա»: ՕԵԿ-ի համար Երևանի ավագանու ընտրությունը ստուգարք չէ: «Բայց միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հստակեցման և մոտեցումների հստակեցման գործընթաց կլինի»,- նշում է քաղաքապետի թեկնածուն: Մհեր Շահգելդյանը նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խարիզման շատ մեծ է, և դա աջակցելու է իր քաղաքական թիմին՝ ազդելով ընտրությունների վրա, բայց սա չի կարող խոչընդոտ հանդիսանալ քաղաքական մյուս ուժերի համար: ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի հիմքում անվտանգ Երևանն է: «Երևանում տիրող իրավիճակը բերել է Երևանում հիվանդությունների զարգացման, մարդիկ, ապրելով Երևանում, վտանգում են երեխաների առողջությունը»: Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ սրա լուծումը կլինի խելացի, կանաչ քաղաքի ստեղծումը: