A
A
Հայաստանի Մ-21 ֆուտբոլիստները պարտվեցին Ավստրիայում
Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականն Եվրոպայի 2019թ երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում անցկացրեց հերթական հանդիպումը՝ Ռիտցինգ քաղաքի «Սոնեզեե» մարզադաշտում մրցելով Ավստրիայի Մ-21 ընտրանու հետ: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1: Մեր թիմից միակ պատասխան գոլը խփեց Վահան Բիչախչյանը:
Այս պարտությունից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը այժմ 7 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Սեպտեմբերի 11-ին մեր ընտրանին կհյուրընկալվի այս խմբի հետնապահ Մակեդոնիայի Մ-21 հավաքականին, որը 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
