Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը այժմ մասնակցում է Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարում։ Մրցումների առաջին օրը մեր թիմի առաջատար, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում վստահ սկսեց ելույթները եւ առաջին երկու մրցակիցներին հաղթեց համապատասխանաբար 8։0 եւ 3։2 հաշվով: Սակայն կիսաեզրափակիչում նա տուշեով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին։ Արթուր Ալեքսանյանն այսօր Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոս Կախիլաշվիլիի հետ մարտում կվիճարկի բրոնզե մեդալներից մեկը։ 55 կգ քաշային կարգում Նորայր Հակոբյանը նտել է եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի բուլղարացի Նեդյալկո Պետրովի հետ։ 63 կգ քաշային Սլավիկ Սարգսյանը ոսկե մեդալը կվիճարկի Նիկոլայ Վիչևի հետ (նույնպես՝ Բուլղարիա)։ Նույն քաշային կարգում Արթուր Շահինյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում կմրցի թուրք Սուլեյման Էբրայի հետ։