Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իգոր Անգելովսկի. «Հայաստանի հետ խաղերում կորոշվի խմբի հաղթողը»

Սպորտ
a1makedonia

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին եւ թիմի ավագ Գորան Պանդեւն այսօր կայացած մամուլի ասուլիսին խոսել են սեպտեմբերի 9-ին Ազգերի լիգայի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղի մասին:   «Առավոտյան մարզումից առաջ լավ լուր ստացա, քանի որ մեզ է միացել թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ կիսապաշտպան Վլադկո Գրոզդանսկին, որը վերականգնվել է վնասվածքից: Վաղը մենք հանդիպելու ենք Հայաստանի հավաքականի հետ, որը, կարծում եմ, հենց այն թիմն է, որի հետ խաղերում էլ որոշվելու է խմբի հաղթողը: Մենք բավարար ժամանակ ունենք մրցակցի խաղը վերլուծելու եւ խաղին լավ պատրաստվելու հոմար: Ֆուտբոլիստները նույնպես հասկանում են, թե որքան կարեւոր է այս հանդիպումը եւ բոլորն էլ պատրաստ են ցույց տալ իրենց լավագույն հատկանիշները, գիտեն, թե ինչպես է պետք խաղալ: Հուսանք, որ մեր երկրպագուների աջակցությամբ կհասնենք դրական արդյունքի եւ առավելություն կստանանք թիմերի պատասխան խաղից առաջ»,- ասել է Իգոր Անգելովսկին:   «Այս խաղը մեր համար ամենակարեւորն է, քանի որ մեր եւ նրանց թիմը լավագույնն են խմբում: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա ամեն ինչ կանենք հաղթանակ տանելու համար: Մենք խաղադաշտ են մտնելու առանց որեւէ կասկածի, որ ունենք լավ որակներ, եւ եթե ցույց տանք մեր խաղը, ապա խնդիրներ չենք ունենա», - մամուլի ասուլիսին նշել է Գորան Պանդեւը: