Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը 7-րդն է աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1hradzig

Հարավային Կորեայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությունում այսօր տեղի են ունեցել վազող թիրախ՝ նորմալ վազք վարժությունները: Հայաստանի հրաձիգներն այդ մրցաձեւում ցույց են տվել այսպիսի արդյունքներ. Կանայք. Լիլիթ Մկրտչյան՝ 556 միավոր (7-րդ տեղ) Երիտասարդ տղաներ. Հովհաննես Մարգարյան՝ 560 միավոր (5-րդ տեղ) Երիտասարդ աղջիկներ. Գոհար Վարդանյան՝ 550 միավոր (4-րդ տեղ), Արուսյակ Գրիգորյան՝  523 միավոր (կիսաեզրափակիչում՝ 5-րդ տեղ), Սաթենիկ Մեժլումյան՝ 521 միավոր (կիսաեզրափակիչում՝ 6-րդ տեղ): Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջնությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 15-ը: