Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգերի լիգա. Հայաստանը պարտվեց Մակեդոնիայի հավաքականին

Սպորտ
a1hajastan-makedonia-9.09.

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Սկոպյեում հանդիպեց Մակեդոնիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսն անցավ մակեդոնացի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ եւ ավարտվեց նրանց նվազագույն առավելությամբ: Հանդիպման արդեն 13-րդ րոպեին Մակեդոնիայի հավաքականը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որը հստակ իրացրեց Ալիոսկին: Մեր ֆուտբոլիստները մինչեւ ընդմիջում չկարողացավ վտանգավոր գրոհ կազմակերպել եւ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Երկրորդ խաղակեսն արդեն անցավ Հայաստանի հավաքականի առավելությամբ: Սակայն մերոնք այդպես էլ չկարողացան գոլ խփել, չնայած ունեցած բազում պահերին: Իսկ ահա դաշտի տերերը, որոնք հիմնականում մեծ ուժերով պաշտպանվում էին եւ դիմում սուր հակագրոհների, մեկ անգամ էլ աչքի ընկան եւ վստահ հաղթանակ տարան: Խաղի 59-րդ րոպեին մակեդոնացիները հերթական հակագրոհը կազմակերպեցին եւ եզրային փոխանցումից հետո թիմի ավագ Գորան Պանդեւը մոտիկից խփեց երկրորդ գոլը՝ 2:0:      Այդպիսով, Մակեդոնիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ սկսեց միանձյա գլխավորել աղյուսակը: Հայաստանի հավաքականը 3 միավորով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 13-ին: Այդ օրը մերոնք Երեւանում կընդունեն Ջիբրալթարի ընտրանուն: