A
A
«Ժառանգության» ակտիվիստներն ազատ արձակվեցին (տեսանյութ)
«Ժառանգություն»կուսակցության կայքէջը տեղեկացնում է,որ ազատ են արձակվել փողոցի մայթերին կուսակցության գովազդը տարածել փորձած Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ կուսակցությունը տարածել էր հետեւյալ հայտարարությունը։ «Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին»: Դեպքից անմիջապես հետո Ոստիկանության Արաբկիրի բաժին էր մեկնել Արմեն Մարտիրոսյանը։