Արման Թաթոյանը շնորհավորել է հրեական Նոր Տարին
Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Թող գալիք տարին նշանավորվի՝ որպես երջանկության, խաղաղության և արգասաբեր աշխատանքի տարի: Ամեն ազգ ունի իր բնութագիրն ու մշակութային ինքնատիպությունը: Պատմականորեն ձևավորվող ազգային արժեքների պահպանումն ու այդ արժեքներն ազատորեն դավանելու հնարավորությունն ընկած են յուրաքանչյուր անձի իրավունքների երաշխավորման հիմքում: Այս հիմնարար գաղափարի վրա են կառուցված Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր, որպեսզի մեր երկրում այդ առաքելության իրացումը մշտապես լինի ապահովված: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան