Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ես Երևանը գժի պես սիրում եմ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-zohrabyan

Դավիթաշենում մեկնարկել է «Բարգավսճ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպումը։ Ավագանու թեկնածու Արման Աբովյանի խոսքով, իրենք գալիս են, որ չասեն ձեր վերելակները վատն են, տրանսպորտը վատն է. «Մենք գալիս ենք, որ ասենք մեր վերելակներն են վատ, Երևանը շատ ցավեր ունի, Երևան, ցավդ տանեմ, մեր շարքերում կան մասնագետներ, որոնք գիտեն դրանց լուծման բանալիները»։

 Ավագանիի թեկնածու, լրագրող Պետրոս Ղազարյանն իր խոսքում նշեց. «Մենք ունենք վերելակները վերանորոգելու համապարփակ ծրագիր, եթե ընտրեք մեզ՝ ամսի 24-ից մենք կսկսենք իրականացնել դա»։

Պետրոս Ղազարյանն անդրադառնում է նաև տրանսպորտի խնդրին. «Մենք ունենք ծրագիր, ունենք ներդրող, մնացածը ձեր ձեռքում է, ես մտավախություն ունեմ, որ շատերը ընտրության չեն գնա, ես ձեզ հորդորում եմ՝ անպայման գնացեք, էս անգամ ձեզ չեն բերելու, էդ ինստիտուտը վերացել է»։

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց. «Ձեր բյուջեն թալանել են, կոտրել են ձեր հույսը, ձեզ հետ երկար ճանապարհ եմ անցել, որպես լրագրող, որպես պատգամավոր, փորձել են սպանել ձեր ներսի քաղաքացուն, ես այսօր կարող եմ քաղաքականացնել քարոզարշավը և ոչ մի մասնակից էդ դուխին չի դիմանա, բայց կարևորը դա չէ, այլ այն, որ այդ վերելակներից օգտվում է և հեղափոխականը և հակահեղափոխականը»։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով «Մեր դեմ խաղ չկա» եզրույթն անընդունելի է. «Ոչ ոք չի կարող խոսել ժողովրդի անունից, ժողովրդի անունից կարող է խոսել միայն ժողովուրդը»։ Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում, երբ ասում են փող չկա. «Ես ունեմ այդ վստահությունը միջազգային ներդրողների մոտ, Երևանը պիտի լինի հարմար ապրելու համար, ես Երևանը գժի պես սիրում եմ»։ Քաղաքապոտի թեկնածուի խոսքով իրենք տարիներ շարունակ պայքարել են քաղաքական դաշտը մոնոպոլիզանելու դեմ և հիմա էլ չեն ընդունի այդպիսի փորձը նոր իշխանությունների կողմից. «Ես և իմ թիմը արժանի ենք ձեր քվեին, ԲՀԿ-ի վրա արյուն չկա, թալան չկա»։