Երևանցին գիտակից ընտրություն կանի. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
«Ես, որպես ավագ թեկնածու, այս ընտրություններում իմ կրտսեր գործընկերներին ասել եմ, կոչ եմ արել, որ զգույշ լինեն պետական ապարատի լծակների օգտագործումից, քանի որ դա կամա թե ակամա մեծ գայթակղություն է»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ եթե նախորդ իշխանությունների ժամանակ ընտրությունները ռեժիմի պահպանման խնդիրն էր, այս շրջանում՝ հեղափոխությունից հետո տարբեր է իրավիճակը: «Մենք համոզված ենք, որ երևանցին գիտակից ընտրություն կանի: Ես կարծում եմ, որ մեզ անակնկալներ կմատուցի»,- ավելացրեց նա: Անդրադառնալով ընտրակաշառքներին և դրանց մասին շրջանառվող լուրերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մենք ոչ դատախազ ենք, ոչ ոստիկան, մեր գործառույթը չէ, ասել թե ո՞ր պետական պաշտոնյան կամ քաղաքական գործիչն է ասել կամ արել մի բան, կամ օգտագործել է պետական լծակը թե ոչ»,-ասաց նա: Ավելին՝ տեսանյութով: