Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատերականի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
111-1

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ են անում վաղ առավոտից: Նրանք պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի հրաժարականը, նաեւ պահանջում են ռեկտորից ներկայացնել ֆինանսական հաշվետվություն: Ուսանողների վրդովմունքը հատկապես մեծացել է Ոստիկանության հրապարակած տեսանյութից հետո, որտեղ ներկայացված էր, թե ինչ չարաշահումներ են կատարվել բուհի պրոռեկտորի կողմից: Ռեկտոր Դավիթ Մուրադյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի դեռ չի ավարտվել նախաքննությունը, քանի որ հրապարակված տեսանյութում ներկայացվում է նաեւ իրենից առաջ եղած չարաշահումները, եւ վերջնական նախաքննության ավարտից հետո նոր միայն կմտածի հրաժարականի մասին: Ռեկտորն ավելացնում է՝ ամեն տարի կառավարման խորհրդի ժողովի ժամանակ ֆինանսական հաշվետվություն է ներկայացվում, որի ընթացքում ներկա են լինում նաեւ ուսանողները եւ տեղեկանում  հաշվետվությունից: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասադուլը դեռ շարունակվում է, ուսանողները նշում են, որ այն կշարունակեն այնքան ժամանակ մինչեւ արդյունքի չհասնեն: