Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյանի առողջական վիճակը՝  նիստի հետաձգման պատճառ

Հասարակություն
arayik-xandoyan

«Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը դեռ չսկսված ավարտվեց: Նիստը տևեց ընդամենը մի քանի րոպե: Չնայած  Արայիկ Խանդոյանը ներկայացել էր, նրա պաշպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ և  պետք է բուժզննություն անցնի: Արայիկ Խանդոյանը Լեռնային Ղարաբաղի և ՀՀ սահմանները պաշտպանելու ժամանակ ստացել է գլխի հրազենային վնասվածքներ:  Բայց նա բողոքում էր ոչ միայն այս  վնասվածքներից:  Փաստաբանը հիշեցնում է, որ նա մեկ տարի առաջ ծեծի էր ենթարկվել դատարանում, որն էլ ազդել է նրա առողջական վիճակի վրա: «Չեմ կարող ասել՝ դրանք կյանքին սպառնացող խնդիրներ են, թե ոչ, քանի որ բժշկական գիտելիքներ չունեմ, բայց տեսանելի էր, որ իր վիճակը լավ չէր»,- ասաց փաստաբանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը,  բավարարելով  միջնորդությունը, նիստը հետաձգեց  2 շաբաթով: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին: