A
A
Ովքե՞ր են երգելու Անկախության տոնին. պարզաբանում է մշակույթի նախարարը
«Սելֆիի ժամ» միջոցառման նախաձեռնությունը Մշակույթի նախարարությանը չէ, այն ընդհանուր միջոցառումների ցանկում է, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Նոր Հայաստանում խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալ, որ քաղաքական գործիչների ու քաղաքացիների միջև չկա հեռավորություն, չկա անհասանելիության սկզբունքը»: Իսկ ովքե՞ր են երգելու Անկախության տոնին, նախարարը նշեց՝ շոուբիզնեսի ներկայացուցիչները: «Անկախության տոնի հետ կապված ծրագիրը հրապարակված է, կարող եք ծանոթանալ, թե որ երգիչը կամ երաժշտական խումբն է երգելու եւ որտեղ»,- նշեց նախարարը: