A
A
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը «Ա1+»-ին ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել: Թե ինչու՞՝ չմանրամասնեց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներին տոնակատարությանը մասնակցելու հրավեր ուղարկվել է: