A
A
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա» (տեսանյութ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպ պայքարի վարչությունը հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացրել է շուրջ 40 տոննա կանեփի և 37 կգ կակաչի վայրի աճած զանգված։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում հայտնաբերել են ապօրինի կանեփ աճեցնողների։ Հետախուզելով Հովտամեջ գյուղի փողոցներից մեկում գտնվող առանձնատունն ու օժանդակ շինությունը, նրանք հայտնաբերեցին իրական նարկոֆերմա։ Տան տերը հսկայական ջերմոցում աճեցնում էր կանեփ։ Ավելին՝ տեսանյութում