Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակաշառք դրսում են արել. Հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
555

1732 ընտրող ունեցող տեղամասում որեւէ խախտում, միջադեպ չի գրանցվել: Վ. Զատիկյանի անվան դպրոցում տեղակայված 7/34 ընտարտեղամասի հանձնաժողովի նախագահ  Մարետա Մկրտչյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ անգամ տեխնիկական խախտումներ չեն գրանցվել, իրադրությունի փոփոխություն է տեղի ունեցել. «Ես միշտ նախագահ եմ եղել այս տեղամասում, եթե նախկինում հերթեր, կուտակումներ եւ դրսում, եւ ներսում, բայց այս ընտրակարգով ընդհանրապես ոչ կուտակումներ են եղել, ոչ կոնֆլիկտներ են եղել, ոչ խնդիրներ են առաջացել: Մարդիկ նորմալ եկել են, ընտրել, իրենց ձայնը տվել, գնացել են: Քաղաքացին լիիրավ իր ձայնի տնօրենն է»: Նախկին տարիների ընտրությունների ժամանակ, Մարետա Մկրտչյանի խոսքով  ընտրակաշառք բաժանել են. «Ընտրակաշառքը դրսում են արել, ինչ խոսք դրևա մասին բոլորն էլ գիտեն, այսինքն՝ բերել են, լիքը լցվել են, պատահել է շատ են եղել, ես դուրս եմ հանել: Եւ իհարկե փոփոխությունը դա է, որ քաղաքացին լիիրավ իր ձայնի տերն է: Ես այսօր ամբողջ օրը դա եմ զգացել»,-ասաց հանձնաժողովի նախագահը: Մարետա Մկրտչյանի խոսքով, այսօր ըտրողները պասիվ չեն . «Այս պահի դրությամբ  1732 ընտրողից Երեւանի ավագանու ընտրություններին  մասնակցել է 530 ընտրող»: