Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6/25 ընտրատարածքում «Իմ քայլը» ստացել է ընտրողների 80.2 %-ի ձայները (տեսանյութ)

Քաղաքականություն
suso

6/25 ընտրատարածքում ավարտվեց ձայների նախնական հաշվարկը. այստեղ բացահայտ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, 771 մասնակցած ընտրողներից 7 համարին են իրենց ձայնը տվել 619-ը։ Երկրորդը «Լույս» դաշինքն է՝ 52 ձայնով, երրորդ տեղում «ԲՀԿ»-ն է՝ 50 ձայն։ «Երկիր Ծիրանին» ստացել է 16 ձայն,«Երևանի հանրությունն» ու «ՀՅԴ»-ն յոթական ձայն։ «Երևանցի» դաշինքը՝ 5, «ՕԵԿ»-ը՝ 2 ձայն։ Մյուս ուժերը ձայն չեն ստացել։ Անվավեր է ճանաչվել 13 քվեաթերթիկ։